|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական խաղաղապահներով Իլ-76 տասներկու ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վայրէջք են կատարել Իլ-76 ռազմական տրանսպորտային ավիացիայի ընդամենը 12 ինքնաթիռ՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներով եւ 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների զինծառայողներով»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները բերել են ավելի քան 200 զինծառայողների, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ եւ կապի միջոցներ: