|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հայտարարությունների ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը։
Միցոտակիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված մտահոգիչ և ողբերգական զարգացումները, շարունակվող արյունահեղությունը, որը բացի հումանիտար հարթությունից, ապակայունացնում է ողջ տարածաշրջանը:
«Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։ Պետք է դադարեն նաև ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները: Մենք սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերին»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը: