|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը եւս երկու ամիս կմնա կալանավորված։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Նարինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պաշտպան Մհեր Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել եւ ստանալուց հետո միայն կքննարկվի բողոքարկման հարցը, սակայն նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ որոշումը կբողոքարկվի։