|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Հունգարիայի և Սերբիայի սահմանին հայտնաբերվել է երեք թունել՝ սահմանային տարածքների շրջանների հատման նպատակով. հայտնում է Hungary Today-ը՝ Հունգարիայի ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով:
Գերատեսչության տվյալներով՝ առաջին թունելը հայտնաբերվել է Կատիմար գյուղի ծայրամասում, երկրորդը՝ Չիկեր գյուղի մոտ, իսկ երրորդը՝ Կելեբի գյուղի ծայրամասում: Ընդհանուր առմամբ, բոլոր թունելները տեղակայված են Բաչ-Կիշկուն շրջանում, որտեղ էլ վերջին շրջանում աճել է միգրանտների կողմից սահմանն անցնելու անօրինական փորձերի թիվը, հետևաբար՝ դաշտային տեղանքների վերահսկողությունն ավելի ինտենսիվ է դարձել:
Իրավապահները զննել են թունելները և հսկողության տակ վերցրել դրանք այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն փակվել: