|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մալիում սեպտեմբերի 1-ին մասնավոր կլինիկա են տեղափոխել երկրի՝ պաշտոնանկ արված նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«75-ամյա Քեյթայի վիճակի մասին տեղեկատվություն չկա»,- նշում է գործակալությունը:
Նաեւ հայտնի չէ, թե արդյո՞ք ներկայիս հանգամանքներում նրան բուժման կտանեն արտասահման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խռովարարներն ազատ են արձակել իրենց կողմից տապալված նախագահին: Քեյթան տեղափոխվել է մայրաքաղաք Բամակոյի արվարձանում գտնվող Սեբենիկորոյի նստավայր, որը պահպանվում է խռովարարների կողմից:
Մալիում խռովությունը սկսվել է օգոստոսի 18-ին մայրաքաղաք Բամակոյի մերձակայքում գտնվող ռազմաբազայում. խռովարարները հայտարարել են նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային եւ վարչապետ Բուբա Սիսեին ձերբակալելու մասին:
Ավելի ուշ նախագահը հայտարարել է պաշտոնաթողության եւ խորհրդարանն ու կառավարությունն արձակելու մասին: Զինվորականները երկրում քաղաքական վերափոխման կոչ են արել, որը տանելու է համընդհանուր ընտրությունների:
Հեղաշրջման կազմակերպիչների՝ օգոստոսի 20-ին հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ անցումային ժամանակաշրջանում Մալին կկառավարի հատուկ նշանակված նախագահը, որը կարող է լինել ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձ։