|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր, Ֆրանսիայի ժամանակով 18։30-ին Մարսելաբնակ հայերը, ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ, բողոքի ակցիա կիրականացնեն Մարսելում Թուրքիայի հյուպատոսության դիմաց։
«Հայաստանը շարունակում է մնալ պատերազմական վիճակում, ադրբեջանցիները Մոսկվայում և այլ քաղաքներում հարձակվում են մեր հայրենակիցների վրա: Ադրբեջանի հարձակումներին մեր զայրույթը հայտնելու համար, Արցախի պաշտպանության, Հայաստանի խաղաղության համար, բոլոր մարսելաբնակներս պետք է լինենք Թուրքիայի հյուպատոսության դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ, որտեղ մասնավորապես շեշտված է․ «Մեր ներկայությունը մեծ նշանակություն ունի Նոր Սերնդի նախաձեռնությունն արժանվույնս հաջողելու, մեր ազգի հարատևության համար»։