|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսցի նախկին ֆուտբոլիստ, բլոգեր Մոստաֆա Հասանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայ ժողովրդին աջակցող գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել է. «Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կանգնած են հայերի կողքին։ Միասին Հայաստանի հետ ենք»։
Նա հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից` Իրաքից, Բուլղարիայից, Վրաստանից, Կոլումբիայից, Պաղեստինից, Լիբանանից, Բելգիայից, Հունաստանից երիտասարդներ Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ուղերձներ են հղում` Հայաստանի կողքին ենք։