|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժամանակակից աշխարհում կրթության դերի, փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու, ինչպես նաև բուհի և տնտեսության միջև կապի ապահովման և մի շարք այլ հարցերի շուրջ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը ներկայացրել է բուհի կողմից իրականացվող ծրագրերը և, մասնավորապես, տեխնոլոգիական ոլորտին վերաբերող նոր նախաձեռնությունը՝ նշելով, որ այն նպատակ ունի համագործակցություն հաստատել կրթական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և բիզնեսի միջև:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնությանն ու դրա շրջանակում համագործակցության հնարավորություններին: