|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության քննությունները, որոնք կանցկացվեն հուլիսի 2-8 ընկած ժամանակահատվածում։
Այսօր՝ հուլիսի 2-ին, օտար լեզվի միասնական քննության օրն է: Երևանում ու մարզերում կգործի 24 քննական կենտրոն, որից 8-ը՝ մայրաքաղաքում։ Հանձնվող առարկաներն են՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն: Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, իտալերեն՝ 3, ընդհանուր՝ 2102։
Պարսկերեն հանձնող չկա: