|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը նա գրել է ֆեյսբուքյան իր էջում` կից տեղադրելով այն տեսանյութը, որտեղ ինքը` Ծառուկյանը, լրագրողներին հավաստիացնում է, որ «լավ մարդկանց կորոնավիրուսը չի կպնում»։
«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,–գրել է նա տեսանյութին կից։
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է լուրը և ասել, որ Ծառուկյանի վիճակը լավ է, հոսպիտալացման կարիք այս պահին չունի։ Թեթև ջերմում է, ինքնամեկուսացել է իր տանը։