|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սոցցանցերի ադրբեջանական հատվածում հիստերիա է բարձրացել` կապված Արցախի դրոշով մեդալի հետ, որը կարելի է տեսնել նախօրեին Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթի՝ հայկական պատվիրակության հրամանատար ՀՀ ԶՈւ գնդապետ Աշոտ Հակոբյանի կրծքին:
Ադրբեջանցի ինտերնետ օգտագործողները իրենց մեկնաբանություններում նշում են, որ հայկական զինված ուժերը երթով շարժվել են ադրբեջանական շքերթից հետո, և հայ գնդապետի կրծքին մեդալի առկայությունը շատերի կողմից ընկալվում էր որպես ոչ այլ ինչ, քան ադրբեջանական բանակի զորքերի նկատմամբ ծաղրանք: