|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուս ժողովուրդը միշտ կհիշի, որ խորհրդային ժողովուրդը ջախջախեց նացիզմը։ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք միշտ կհիշենք, որ խորհրդային ժողովուրդն է ջախջախել նացիզմը: Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ»,-ասել է Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ:
ՌԴ նախագահը նշել է, որ առաջնագծում և թիկունքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում նրանք պայքարել են և աշխատել քաջության ու միասնության օրենքների համաձայն: