|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Այսօր՝ 2020 թվականի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդես է անցկացվում 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Իսկզբանե նախատեսվում էր այն անցկացնել մայիսի 9-ին, սակայն շքերթը հետաձգվել էր նոր կորոնավիրուսի պատճառով (մայրաքաղաքի վրայով թռան ռազմական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ): Շքերթը նվիրված է 1945-ի հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի պատմական շքերթի անցկացման օրվան:
Այս տարի Հաղթանակի ռազմական շքերթին մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող, 216 միավոր ցամաքային ռազմական տեխնիկա, 75 ինքնաթիռ եւ ուղղաթիռ:
Զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.