|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է բրինձ ապրանքատեսակի միջին գնի աճ՝ 3 դրամ կամ 0.7%: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Նշվում է, որ գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: