|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
ՌԴ Դաշնային խորհրդի արտահերթ նիստում այսօր՝ մարտի 14-ին, որոշում է կայացվել Ռուսաստանի տարածաշրջանների խորհրդարանների կողմից Սահմանադրության մեջ փոփոխությունների մասին օրինագծի քննարկումների արդյունքների մասին: Այդպիսով՝ ՌԴ խորհրդարանի վերին պալատը հաստատել է բոլոր 85 տարածաշրջանների դրական եզրակացությունը՝ տրված փաստաթղթին: Կողմ է քննարկել 164 սենատոր, դեմ՝ 1-ը, ձեռնպահներ չեն եղել. տեղեկացնում է yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:
Նախագահական օրինագիծը ընդլայնում է խորհրդարանի լիազորությունները, սահմանափակումներ սահմանում բարձրաստիճան պաշտոնյաների համար, նաև նախատեսում է երկու նախագահական ժամկետից ոչ ավելի: Ընդ որում ՝ պետության գործող ղեկավարը փոփոխության ՝ ուժի մեջ մտնելուց հետո կարող է դարձյալ առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում:
Դաշնային խորհրդի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթն ուղարկվում է Սահմանադրական դատարան:
Համառուսաստանյան քվեարկությունը նախատեսված է ապրիլի 22-ին: