|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկացի զինվորականները մտադիր չեն վերադառնալ թուրք-սիրիական սահման. այս մասին հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:
«Տվյալ պահին ես չեմ տեսնում սահման վերադարձի ոչ մի հնարավորություն», - ըստ al-monitor.com կայքի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայտարարել է Էսպերը:
Ըստ նրա՝ Պենտագոնը նախկինի պես կենտրոնացած է Սիրիայի արևելքում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման վերացման վրա: Որպես Սիրիայի ամենախնդրահարույց շրջան՝ Էսպերը նշում է Իդլիբը, որտեղ բախվում են հակամարտության տարբեր կողմերի շահերը:
«Ոչ մի խոսակցություն չկա մեր՝ սիրկական քաղաքացիական պատերազմին մասնակցելու մասին: Մենք կարծում ենք, որ լավագույն ճանապարհը տեղի ունեցող քաղաքական գործընթացն է», - նշել է Էսպերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսից հեռացել էր 2019 թ. հոկտեմբերին, որից անմիջապես հետո Թուրքիան սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: