|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չինաստանում և մի շարք այլ երկրներում տարածվող կորոնավիրուսից բուժված հիվանդներից երկուսը CNN-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, թե ինչի միջով են անցել և ներկայացրել են իրենց վախերը:
Չինացի երիտասարդը, որն արդեն ապաքինվել է, ներկայացնելով իր հիշողությունները, նշում է, որ հիվանդության հաստատման պահին սարսափած է եղել: Նա նշում է, որ իր մոտ վիրուսի առկայության կասկած էր առաջացել, երբ վատ ինքնազգացողությունը չէր անցնում մրսածության դեմ դեղամիջոցներ ընդունելուց հետո: Հոր հորդորով նա հիվանդանոց է գնացել, որտեղ, ինչպես նա նկարագրում է, «իրական խառնաշփոթ էր. բացմաթիվ մարդիկ և բուժքույրներ էին շրջում»: