|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցուց գողություն է կատարվել: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել:
Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը ժ.15.30-ի սահմաններում, գողացել է սրբապատկեր։ Գողոնը հայտնաբերված է։ Նախապատրաստվում են նյութեր: