|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2020 թվականին կշարունակվի Արցախի գյուղական բնակավայրերի ուսուցիչների ուղեգրման ծրագիրը`ըստ Yerkir.am-ի հայտնում է «Արցախպրես»-ը:
Տեղեկությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտնել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ միաժամանակ ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով փոփոխություններ կկատարվեն գործող կարգում: Փոքր համակազմ ունեցող դպրոցները անհրաժեշտ մանկավարժական կադրերով համալրելու համար կներդրվի նոր ծրագիր, որով կփոխհատուցվեն իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող դպրոցներում աշխատող ուսուցիչների տրանսպորտային ծախսերը: