|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առավել մեդիագրագետ են ՀՅԴ կողմակիցները, հետո Լուսավոր Հայաստանի, Իմ քայլի, ՀՀԿ-ի՝ «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը տեղեկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով «Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքների մասին:
«Հետազոտությունների առաջատար խմբի» ղեկավար Ռուբեն Սարգսյանն էլ նշեց, որ հարցվածների մեծամասնությունը հետաքրքրված է ներքին քաղաքական անցուդարձով:
Ըստ նրա՝ երիտասարդների շրջանում ավելի շատ հետաքրքրություն կա երաժշտական, զվարճանք պարունակող տեղեկությունների նկատմամբ, իսկ որքան մեծանում են, ավելի շատ սկսում են հետաքրքրվել արտաքին, ներքին քաղաքականությամբ:
Ըստ հարցման արդյունքների՝ տեղակատվության ստացման հիմնական աղբյուրները համացանցն ու հեռուստատեսությունն է:
Տեղեկատվության սպառման դեպքում հարցվածների մեծամասնությունը նախընտրում է հայերենը, այնուհետև նախապատվությունը տրվում է ռուսերենին և անգլերենին:
Սոցցանցերից Ֆեյսբուքն առաջատար է, որին հաջորդում է Ինստագրամը: