|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ Livenews.am կայքին տված հարցազրույցի տեսագրությունը, ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ, ուղարկել է ԱԱԾ։
Հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու պատճառը տեսնյութում առկա հանգամանքները ստուգելն է։
Հիշեցնենք, որ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը LIVEnews.am-ին ծավալուն հարցազրույց էր տվել, որում մասնավորապես անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, 2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը։