|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ի՝ իր դեմ սահմանած պատժամիջոցները մեկնաբանելու համար հերթական թվիթերյան գրառումն է կատարել՝ նշելով, որ աշխարհի հետ Իրանի ազատ հաղորդակցվելու իրավունքն ԱՄՆ-ի համար սպառնալիք է:
«Մենք լավ ենք գիտակցում, որ Իրանի խաղաղասիրությունը եւ բանակցելու ցանկությունը #Team_B-ի գոյության համար սպառնալիք է»,- հստակեցրել է նա:
«Իմ արտահայտություններն են ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառ նշվել»,- հիշեցրել է Զարիֆը՝ հռետորական հարց ուղղելով օգտատերերին. «Իմ արտահայտությունները լսելու կամ ընթերցելու համար ամերիկացի ժողովրդին անհրաժե՞շտ է ստանալ OFAC-ի թույլտվությունը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն օգոստոսի 1-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին: Պատժամիջոցները սառեցնում են Զարիֆի ցանկացած ակտիվությունը ԱՄՆ-ում, կամ դրանք վերահսկվում են ԱՄՆ կառավարական կառույցների կողմից:
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ դրանք կսահմանափակեն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի միջազգային ճանապարհորդությունները: