|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Անվտանգության խորհրդի անդամների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: