|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի՝ իր պաշտպանյալին անհապաղ կալանքից ազատելու վերաբերյալ հերթական միջնորդությունը։
Պաշտպանը ներկայացրել էր ապացույցներ, այդ թվում` Մանվել Գրիգորյանի հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք, ըստ պաշտպանի, փաստում են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում։ Պաշտպանը, որպես այլընտրանքային խափանման միջոց, առաջարկել էր մինչև 10 մլն դրամի չափով գրավը։