|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը տեղափոխվել է Կիպրոսի բարձրագույն խմբում հանդես եկող «ԱԵԼ Լիմասոլ» ակումբ։
Ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասված է հետևյալը․
«ԱԵԼ Լիմասոլ» ֆուտբոլային ակումբը ուրախ է տեղեկացնել, որ համաձայնության է հասել ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի հետ տեղափոխության հարցում։ Ողջունում ենք Գևորգին մեր ընտանիքում և նրան հաջողություններ ենք մաղթում մեր մարզաշապիկով»։
Գևորգ Ղազարյանը ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։