|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Դժվար է հասկանալ ՀՀ ղեկավարության տրամաբանությունը. ըստ Minval. Az-ի` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով Արցախում մեկնարկած զորավարժությունները:
Նա ասել է, որ հայկական կողմի քայլերը անբացատրելի են: «Մի կողմից այդ երկրի ՊՆ ղեկավարը հայտարարում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում 10 000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժությունների մասին, մյուս կողմից` նույն երկրի ԱԳ նախարարը պատրաստվում է մասնակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին»,- ասել Աբդուլաևան` հարց ուղղելով համանախագահներին` ի՞նչ է լինելու հետո։