|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ցավով տեղեկացանք, որ երեկ՝ հունիսի 12-ին, հանկարծամահ է եղել Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը:
ՀՀ ԱԳՆ համակարգում Գառնիկ Բադալյանն Իրանի հարցերով ամենափորձառու եւ բանիմաց դիվանագետներից մեկն էր: Նա տարիներ շարունակ դիվանագիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իրանում ՀՀ դեսպանության կազմում:
Իրանում պաշտոնավարության տարիներին Գառնիկ Բադալյանը սերտ հարաբերությունների մեջ է եղել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ տարիներին նա մշտապես եղել է «Ալիք» օրաթերթի ցանկալի հյուրն ու բարեկամը:
Գառնիկ Բադալյանի մահվան կապակցությամբ «Ալիք» հաստատությունը եւ օրաթերթը ցավակցում են հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ գործընկերներին՝ մաղթելով Բարձյալի մխիթարությունն ու սփոփանքը բոլոր սգակիրների համար:
«Ալիք» հաստատություն եւ օրաթերթ