|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում տեղի ունեցավ հանդիպում Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ՝ նրա խնդրանքով։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և ՀՅԴ ՄՈՀ գրասենյակի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
ՀՅԴ ներկայացուցիչներն իրենց ափսոսանքն ու սկզբունքային ահնամաձայնությունը հայտնեցին կառավարության նոր կառուցվածքի առնչությամբ՝ դարձյալ շեշտելով և ներկայացնելով նախապես հրապարակայնացված իրենց մոտեցումներն ու տեսլականը։ Հատկապես շեշտվեցին քաղաքական, իրավական-ինստիտուցիոնալ և բարոյահոգեբանական այն մարտահրավերներն ու խոչընդոտները, որոնք անարդյունավետ են դարձնելու Սփյուռքի նախարարության փոխարեն վարչապետի աշխատակազմում ստեղծվելիք` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը։
Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը ներկայացրեց դեռևս տեսլականի փուլում գտնվող իրենց պատկերացումները ապագա կառույցի առնչությամբ։