|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում բացատրել է`ինչու է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարաբևը նամակ հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Պարոն Նազարբաևը շնորհակալական նամակներ է հղել ՀՀ բոլոր երեք նախագահներին` պարոն Լևոն Տեր-Պետրոսյանին, պարոն Ռոբերտ Քոչարյանին և պարոն Սերժ Սարգսյանին` համատեղ աշխատանքի համար` գոհունակություն հայտնելով միջպետական համագործակցությունում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ: Նմանատիպ նամակներ ուղարկվել են նաև այլ պետությունների նախագահներին, որոնց հետ նա աշխատել է»,- գրում է դեսպանը: