|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ չի հասկանում` որտեղի՞ց «Ռոսստատ»-ին տեղեկությունն այն մասին, որ ռուսաստանցիները գումար չունեն կոշիկ գնելու համար. հայտնում է Газета.ру-ն:
«Ես դժվարանում եմ դա մեկնաբանել, անկեղծ ասեմ: Ինչո՞ւ հենց կոշիկ, որտեղի՞ց նրանց այդպիսի տվյալներ: Անկեղծ ասած` ես նույնպես շնորհակալ կլինեի, եթե «Ռոսստատ»-ը պարզաբանում տար»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, «Ռոսստատ»-ի հարցումների համաձայն, ՌԴ-ում ընտանիքների մեկ երրորդը կոշիկ գնելու գումար չունի: