|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:
Ըստ CNN-ի թուրքական ծառայության` Իրանի նախագահի աշխատակազմը նույնպես տարածել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի շնորհավորական ուղերձը, որումղ մասնավորապես նշվում է. «Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունները եռանդուն և հաջողությամբ անցկացնելու առիթով շնորհավորում եմ թուրք ժողովրդին: Ընտրությունները ժողովրդի` իր ճակատագիրը որոշելու և ժողովրդավարության առկայության նշանն է: Թուրքիայի եղբայր և բարեկամ ժողովրդի համար Ալլահից հաջողություն և երջանկություն եմ խնդրում»: