|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից բացակայում է «Գարդասիլ 4» պատվաստանյութը կիրառելու հրամանը. այսօր լրագրողների հետ զրույցում աաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը` նշելով, որ դրա մասին պատահաբար իմացել են համացանցի մի տեսանյութից:
Ըստ նրա` նախ անհանգստացնում է այն, թե ինչու է հրամանը գաղտնի պահվել: «Հաջորդը տարիքային շեմի բարձրացումն է: 27-45 տարեկանների պատվաստումը հակասում է տարիքային և մի շարք այլ պահանջների: Գալիս է ապատեղեկատվության հարցը: Ապատեղեկատվություն են տրամադրում մեր հանրությանը»,- ընդգծեց Խաչատրյանը` ավելացնելով, որ «Գարդասիլ 4»-ը, հակառակ նախարարության պնդումների, հակաքաղցկեղային դեղամիջոց չէ: