|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 7-ին անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, առաջադրվել խնդիրներ հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանին համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով: