|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը հասել 9 մլն 981 հազար 457-ի. հաղորդում է azadliq.org կայքը:
Բնակչության 52.8 տոկոսը բնակվում է քաղաքներում, իսկ 47.2 տոկոսը` գյուղերում: Բնակչության 49.9 տոկոսը տղամարդիկ են, իսկ 50.1 տոկոսը` կանայք:
Չնայած բնակչության թվաքանակի աճին` ծնելիությունը նվազել է: Արդարադատության նախարարության քաղաքային ռեգիստրի բաժանմունքը նշում է, որ 2018 թ. ծնվել է 138.982 երեխա, իսկ 2017-ին այդ թիվը կազմել էր 144.041-ի:
Մահացության թիվը կազմել էր 57.250:
Պակասել են ամուսնությունները և շատացել ամուսնալուծությունները: