|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճիշտ չհամարեց մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքը, և թե որքանով այս գործը քաղաքական դրդապատճառներ ունի:
«Ձեր կողմից միշտ ակնկալիքներ կան, որ կլինեն մեկնաբանություններ, բայց լինի հնչեղ, թե` պակաս հնչեղ գործ, մենք, սովորաբար, չենք մեկնաբանում անհատական գործեր, որովհետև դա, մեր համոզմամբ, իրավունքի գերիշխանության խնդիր է, դա դատական համակարգի գործն է, և մենք չպետք է մեկնաբանություն անենք, որպեսզի այս կամ այն ուղղությամբ չազդենք դրա վրա, ուստի խնդրում եմ հասկանալ և ըմբռնումով մոտենալ, որ ես չեմ անի մեկնաբանություն»,- ասաց եվրահանձնակատարը: