|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեւանում այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. քննչական բաժնից փորձել է փախուտի դիմել Varks.am-ում ավազակային հարձակումներ կատարելու մեջ մեղադրվող 29-ամյա Ադամ Բաղդասարյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացել են «Ֆանտոմասի» դեմն առնել:
Հիշեցնենք, որ Ա. Բաղդասարյանն այն «հերոսն» է, որը Varks.am-ում ներկայացել էր, որ ինքը «Ֆանտոմասն է» և իրեն բռնելը նույնն է, թե մարդիկ Մարս մոլորակում կերուխում անեն: