|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Ադրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ քրեական գործը դադարեցվել է: Այդ մասին haqqin.az-ին հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից:Դա արվել է` հաշի առնելով այն հանգամանքները, որ նրա խնամքին է մեծահասակ հայրը, որ նրա հանցանքը ծանր չէ, և նա սպառնալիք չէ հասարակության համար:
Երեկ Հուսեյնովը նամակով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` նշելով, որ ինքն անմեղ է և չի հարվածել բանտի աշխատակցին:
Հուսեյնովի կալանքի ժամկետն ավարտվում էր մարտի 2-ին (նա կալանավորվել էր ոստիկանությանը զրպարտելու մեղադրանքով), սակայն նրան նոր մեղադրանք էր առաջադրվել:
Նշենք նաև, որ իրավապաշտպանները կոչ էին արել Ալիևին` ազատ արձակել բլոգերին: