|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանին 2 ամիս է տրվում Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար. հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կդադարեցնի իր մասնակցությունը պայմանագրին:
Պոմպեոն հավելել է, որ այդ երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ը չի արտադրի, չի փորձարկի և չի տեղակայի հրթիռներ, որոնց վրա տարածվում է պայմանագիրը: «60 օր հետո կտեսնենք` ինչ կլինի»,- ասել է նա: