|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Համաշխարհային առաջնորդները ժամանել են Արգենտինա: Մայրաքաղաք Բուենոս Այրեսում այսօր եւ վաղը կանցկացվի «Մեծ քսանյակի» գագաթաժողովը՝ ռուս-ուկրաինական գերլարված հարաբերությունների եւ ամերիկա-չինական առեւտրային պատերազմի ֆոնին:
Գագաթաժողովի մեկնարկից առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի վաղ ծրագրած հանդիպումը՝ Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից ուկրաինական ռազմանավերի կալանման պատճառով:
Բուենոս Այրեսի փողոցներում անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել: 20 հազար ոստիկան է ապահովում 19 խոշոր արդյունաբերական երկրների եւ Եվրամիության ներկայացուցիչների անվտանգությունը: