|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում ունեցած ելույթին, որում նա խոսել է աշխարհի ժողովուրդների՝ օրենքի ուժով ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին. հայտնում է Москва-Баку-ն:
Աբդուլաևան կրկնել է ադրբեջանական հին երգը միջազգային նորմերը խախտելու, ադրբեջանական «տարածքները օկուպացնելու» մասին և խորհուրդ տվել Փաշինյանին. «Խաղաղության և լավ ապագայի մասին խոսելը, իհարկե, լավ է: Սակայն կարևոր է ոչ թե բարձրագոչ խոսել, այլ գործել` ասածի համաձայն»: