|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հրաժարվել է հայտնել իր թուրք գործընկերներին` որտեղ է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի մարմինը: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Hurriyet-ը` կառավարությունում իր աղբյուրներին հղումով:
Ավելի վաղ Մուաջիբը, որը Թուրքիայում է լրագրողի սպանության հետաքննության շրջանակում, երկու անգամ բանակցություններ է վարել Ստամբուլի գլխավոր դատախազի հետ, ինչից հետո եղել է հյուպատոսությունում, որտեղ սպանվել է լրագրողը:
Հավելենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանություններին` ասել` որտեղ է գտնվում սպանված լրագրողի մարմինը: