|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց հորդորում է չլուսանկարել իրենց քվեաթերթիկը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայացնելով ընտրական տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունները, ԿԸՀ անդամը նշեց, որ օրվա ընթացքում նման դեպքեր են արձանագրվել:
«Ցավալի է բայց, որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել են սոցիալական ցանցերում, որը խստիվ արգելվում է և որի համար կա վարչական պատասխանատվություն»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նաև հավելեց, որ ընտրական տեղամասերում ընտրական գործընթացները վերահսկվում են դիտորդների, ԶԼՄ ներկայացուցինչների և վստահված անձանց կողմից, իսկ ժամը 20:00-ից հետո հանձնաժողովի ամփոփիչ նիստին կարող են մասնակցել նաև թեկնածուները