|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասի թիվ 49 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:54-ին։
Այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և ոչ բնակելի փայտե տնակ (մոտ 12 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: