|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայում ձերբակալվել են Հայաստանի, Ադրբեջանի, Չեչնիայի ու Վրաստանի քաղաքացիներ՝ Բիրյուլյովո շրջանում զանգվածային ծեծկռտուքի մասնակցելու պատճառով. հայտնում է Русарминфо-ն:
Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել «ВАЗ» և Mercedes մակնիշի մեքենաների մասնակցությամբ վթարը։ Վարորդները դուրս են եկել մեքենաներից ու սկսել վիճաբանել միմյանց հետ:Նրանցից մեկը ատրճանակ է հանել, իսկ մյուսը մուրճ:
Արդյունքում վիրավորվել է 3 մարդ:
Ձերբակալվել է 18 մարդ: Կատարվածի հանգամանքները պարզվում են: