|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հարկային օրենսգրքի որոշ հոդվածների և դրանց հիման վրա ընդունված Կառավարության որոշման որոշ դրույթների սահմանադրականությունը որոշելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում բողոքներն ու դրա հիման վրա արված ուսումնասիրությունները վկայում են, որ Հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում, այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ:
Ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:
Գործարար կազմակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված Պաշտպանի դիմումի քննության համար Սահմանադրական դատարանի նիստը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերին։
ՄԻՊ