|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանություններն իրական քայլեր կձեռնարկեն ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման համար. հայտնում է РИА Новости-ն:
«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները, կիրականացնի լուրջ աշխատանք՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կտրվի իրական, այլ ոչ հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացի մեկնարկ։ Այդ կերպ հարցը կարող է լուծվել, իսկ Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք ցանկանում ենք դա, մենք պահանջում ենք հակամարտության կարգավորում, մենք ունենք դրա իրավունքը։ Հուսով ենք, որ այս հարցը մոտ ապագայում լուծում կստանա բանակցությունների միջոցով»,- ասել է Ալիևը։