|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանականության Երևան քաղաքի տարբեր բաժանմունքներ է տարվել 107 քաղաքացի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
ՀՀ փաստաբանների պալատից հայտնում են, որ այս պահին Երևան քաղաքի գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում են գտնվում Փաստաբանների պալատի իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները:
Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին օրվանից ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են այցելում նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը:
Այս պահին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շարունակում են անհնազանդության գործողություններ իրականացնել մայրաքաղաքի տարբեր փողոցներում և խաչմերուկներում: