|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա ՄԵրկելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ավիահարվածները Սիրիայի տարածքում ագրեսիայի գործողություն են և խախտում են միջազգային իրավունքները. հայտնում է Կրեմլի կայքը:
Պուտինի խոսքով` ավիահարվածները էական վնաս են հասցրել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Դամասկոսին մեղադրեց սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակման մեջ և, որպես պատասխան, ապրիլի 14-ի առավոտյան ավիահարվածներ հասցրեց այն օբյեկտներին, որոնք, ըստ նրանց, օգտագործվել են քիմիական զենքի արտադրության համար: