|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 15-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի 68 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զ. Քանաքեռցու և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկների մոտակայքում Nissan Tida մակնիշի 35 PV 633 պետհամարանիշի վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Պ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենակին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է: Ա. Պ.-ը հոսպիտալացվել է Սրբ. Գ. Լուսավորիչ ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ԱԻՆ մամուլի ծառայություն