|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլեւը դուրս է եկել ցուցարարների առջև և ծնկաչոք ներողություն խնդրել «Զիմնայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով բազմաթիվ զոհերի համար. հայտնում է РИА Новости-ն:
«Ես ցանկանում եմ ձեզնից ներողություն խնդրել»,- ասել է նա և ծնկի իջել ցուցարարների առջև:
Հիշեցնենք, որ ցուցարարներն իշխանություններից պահանջում են հրդեհի վերաբերյալ ճշմարտությունն ասել իրենց և պատրաստ են շարունակել ակցիան ամբողջ գիշեր:
Հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, նրանցից 41-ը` երեխաներ: